Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում»

«Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում»
15.11.2015 | 01:25

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը:

Գրքում հեղինակը ներկայացրել է Հայաստանի և Սփյուռքի շուրջ 80 արվեստագետների՝ իր անձնական նախաձեռնությամբ հավաքագրված բացառիկ հուշերը անզուգական երգչուհի Լուսինե Զաքարյանի մասին: Գրքում տեղ են գտել նաև 100-ից ավելի լուսանկարներ:
Երեկոն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որը վարելու է ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը: Շնորհանդեսին ներկա են լինելու երգչուհու ընտանիքի անդամները, հանրահայտ արվեստագետներ:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ